Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

15-ը չլրացած աղջկա հետ  ամուսնանալու համար՝ պայմանական ազատազրկում

Հունվար 11,2017 17:26

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Արման Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով 20 տարեկան, 2015թ. սեպտեմբերի 23-ին փաստացի ամուսնական կապերի մեջ է մտել ակնհայտ 16 տարին չլրացած, Նավուր գյուղի բնակիչ, 2000թ. դեկտեմբերի 30-ին ծնված աղջկա հետ, վարել համատեղ ամուսնական կյանք եւ պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցել աղջկա հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 2016թ. հունվարի 23-ին լրացել է Ա. Մարդանյանի 21 տարին, որից հետո էլ նա շարունակել է պարբերաբար սեռական հարաբերություն ունենալ անչափահաս աղջկա հետ: Նախկինում չդատված Ա.Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով(«Քսանմեկ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, որը կատարվել է նույն անձի նկատմամբ՝ պարբերաբար»):

Մինչ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատաքննությունը սկսվելը Ա. Մարդանյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը Ա. Մարդանյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել այն, որ նա բնութագրվում է դրական, նախկինում արատավորված չի եղել, հանցանքը կատարել է տուժողի հետ ընտանիք կազմելու նպատակով, վերջինս գտնվում է նրա խնամքին, աղջիկն իր կամքով եւ իր ծնողների թողտվությամբ է ամուսնացել, ներկայումս ունի 7 ամսական հղիություն, ամբաստանյալից պահանջ չունի, խնդրում է նրան թողնել իր մոտ:

Դեկտեմբերի 28-ին դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Մարդանյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածներով եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման, վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, փորձաշրջան նշանակելով 2 տարի ժամկետով:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031