Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» Արցախ այցելելու համար ներառված է 180 լրագրող

Հունվար 11,2017 17:05
sev

«Անօրինական կերպով Ադրբեջանի օկուպացված տարածքներ (նկատի ունի՝ Արցախ) այցելելու համար օտարերկրացի 180 լրագրող գտնվում են Ադրբեջանի համար ոչ ցանկալի անձանց «սև ցուցակում»: Նրանց մեծ մասը լրագրողներ են Ռուսաստանից և Ուկրաինայից»,- «Ինտերֆաքսին» ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ «սև ցուցակում» ներառված է 623 անուն:

Գերատեսչությունից նշել են, որ 2016թ. նրանցից շուրջ 20-ը (լրագրողներ Լիտվայից, Ճապոնիայից և Ավստրիայից) պաշտոնապես ներողություն են խնդրել, ուստի նրանց անունները հանվել են այդ ցուցակից: Իսկ առավել շատ Լեռնային Ղարաբաղ այցելում են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը գործակալությանը հայտնել է, որ իրենք ուսումնասիրում են ինդոնեզական «Տեմպո» պարբերականի լրագրող Ֆամեգա Պուտրիի՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հարցը:

Պուտրին Լեռնային Ղարաբաղում եղել է 2016թ. հոկտեմբերին և հոդված է պատրաստել «Տեմպո» ամսագրի համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031