Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները սկանավորվելու են ու հրապարակվեն

Հունվար 11,2017 16:04

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում հաստատեց ապրիլի երկուսին ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու կարգը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, արդեն ընդունվել են Ընտրական օրենսգրքի համապատասխան կանոնակարգումները, որի համաձայն ընտրություններին մասնակցածների ընտրացուցակները՝ բացառությամբ զորամասերում, ՔԿՀ-ներում եւ ձերբակալվածների պահման վայրերի կազմված ընտրողների ցուցակների, մնացած պարագայում ցուցակները սկանավորվելու են ու հրապարակվելու են: Նպատակը ընտրական գործընթացի թափանցիկության ու հրապարակայնության ապահովումն է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031