«Ես էլ եմ հարցադրում անում՝ եթե Մովսես Հակոբյանը ճիշտ է, ինչո՞ւ ինձ պատասխանատվության չեն ենթարկում զրպարտության համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պատգամավոր, ռազմական գործիչ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով կարծիքին, թե իրեն պետք է դատի տալ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ «Մովսես Հակոբյանին շանտաժի ենթարկելու համար»:
Հիշեցնենք՝ Վահան Բադասյանը հայտարարել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: ՀՀ քննչական կոմիտեն, սակայն, քրեական գործ չի հարուցել՝ հանցադեպի բացակայության հիմքով:
«Չեմ զրպարտել…ուղղակի շատ քիչ բան եմ ասել: ՊՆ գրեթե բոլոր մատակարարումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Օրինակ՝ ընթացակարգը համապատասխանում է օրենքին, բայց արդեն պայմանավորված է, թե որ ընկերությունն է շահելու տենդերը: Կան «ատկատներ», լիքը չարաշահումներ, ահագին խախտումներ, եւ դրա մասին գիտեր նախարարը: Այլապես նրանց որտեղի՞ց այդքան շքեղ առանձնատներ: Սեյրան Օհանյանից մինչեւ Մոսի եւ Հայկազ Բաղմանյան…այդ գեներալների բնակարանները եւ շքեղ մեքենաները, չեմ ասում որ գողացված են, բայց աշխատավարձի՞ արդյունք են: Իհարկե՝ ոչ»,-մեզ հետ զրույցում հավելեց Վահան Բադասյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ