Հայաստանում ռուսական ավիաբազայի օդաչուները անհատական պատրաստություն են անցնում բարդ կլիմայական պայմաններում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի հաղորդագրությունը:
«Հրահանգիչ-օդաչուները երիտասարդ օդաչուներին և բորտտեխնիկներին սովորեցնում են օդավարում ժամանակակից ռազմատրանսպորտային Մի-8ՄՏ և հարվածային Մի-24Պ ուղղաթիռներով, բարձր լեռնային ժայռոտ տեղանքում, գիշերային և ցերեկային ժամերին, ծովի մակարդակից 1500-3000 մետր բարձրության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ