Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ 7 մարզերում փետրվարի տասներկուսին ՏԻՄ ընտրություններ են

Հունվար 11,2017 15:33

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկեց փետրվարի տասներկուսին Արարատի, Արմավիրի Կոտայքի, Սյունիքի, Շիրակի , Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում ՏԻՄ ընտրություններին ընտրական տեղամասային հանձնաժողովներում քարտուղարների ու հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման հարցը:

Հանձնաժողովի որոշմամբ, պաշտոնները բաշխվեցին ԱԺ խմբակցությունների միջեւ հետեւյալ հերթականությամբ. ՀՀԿ-ն կունենա չորսական հանձնաժողովի նախագահ, նույնքան քարտուղար, ԲՀԿ-ն՝ երեքական նախագահ, նույնքան քարտուղար, «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն չեն նշանակի հանձնաժողովի նախագահներ ու քարտուղարներ, իսկ «Հայկական վերածնունդն» ու ՀԱԿ-ը մեկական նախագահ ու քարտուղար կնշանակեն:

ԿԸՀ քարտուղար Սմբատյանի խոսքով, ձեւավորվել են ինը տեղամասեր: Իսկ կուսակցություններն այդ համայնքներում հանձնաժողովականների նշանակումներ անելու համար իրենց հայտերը ԿԸՀ պետք է ներկայացնեն հունվարի 13-18-ն ընկած ժամանակահատվածում:

Պարոն Սմբատյանի ներկայացմամբ, արտահերթ ընտրություններ են լինելու Շիրակի՝ Արեւիկ ու Սյունիքի՝ Վարդավանք համայնքներում, այստեղ հանձնաժողովի նախագահների ու քարտուղարների նշանակումները հանձնաժողովը որոշեց վիճակահանությամբ:

Ըստ որի, Արեւիկում ՀՀԿ-ն կունենա քարտուղար, ԲՀԿ-ն՝ նախագահ, իսկ Վարդավանքում՝ հակառակը, ԲՀԿ-ն քարտուղար, ՀՀԿ-ն՝ նախագահ:

Այս համայնքներում նշանակումներ անելու համար կուսակցությունների հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 23-25-ը ընկած ժամանակահատվածն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031