Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տարին սկսեք Աստծո հետ». Տեր Զգոն քահանայի խորհուրդը

Հունվար 11,2017 14:41

Էրեբունի վարչական շրջանի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը խորհուրդ է տալիս տարին սկսել Աստծո հետ:

«Ապավինել Աստծուն, որը ամենակարող է ու կարող է օրհնել բոլորիս ընթացքը ու բարի պտուղներ բերել բոլորիս կյանքում: Յուրաքանչյուր տարի ունենում է իր ձեռքբերումներն ու կորուստները, երկրային կյանքը փորձության շրջան է : Դժվարությունները հաղթահարելով՝ մոտենում ենք Աստծուն ու կատարելագործվում ենք»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց քահանան:

Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանն էլ նկատեց, որ նախորդ տարին ամփոփելիս պետք է հիշել այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել ենք, որովհետեւ. «Դրական, հուզական վիճակի ապահովումը տալիս է հոգեբանական դրական տրամադրվածություն դեպի նոր տարի: Ընդհանրապես, երբ խոսում ենք սպասելիքների ու դրանց արդարացման մասին, մարդիկ սպասում են, որ տարվա հենց առաջին օրն այդ սպասելիքները պետք է արդարանան: Եվ դա է հենց լինում պատճառը, որ ունենում են հետտոնական սթրեսներ ու հիասթափության, դատարկության զգացում: Բայց սպասելիքների արդարացմանը պետք է ձգտել ողջ տարվա ընթացքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031