Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հնարավոր են բախումներ, բայց Ադրբեջանը չի կրկնի ապրիլյան էսկալացիան». քաղաքագետ Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)

Հունվար 11,2017 12:46

«Ադրբեջանը սոցիալ-տնտեսական բարդ փուլ է մտնում: Նավթի գների նվազմանը զուգահեռ կպահպանվի ռազմատենչ հռետորիկան»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ իր քաղաքացիներին հրամցրել է «ապրիլյան դեպքերի առասպելը», համաձայն որի՝ Ադրբեջանն իբր հազարավոր հեկտարներ է գրավել: «Արժանի պատասխան կտանք ցանկացած սադրանքի: Հայաստանը նույնիսկ մեկ շաբաթ մեր առջեւ դիմանալ չի կարող»,-ասել է Իլհամ Ալիեւը:

«Ապրիլից հետո Ադրբեջանն իրեն զուսպ է պահում ռազմաճակատում՝ Չինարիի դեպքի բացառությամբ: Դա նշանակում է՝ կամ ապրիլյան դեպքերից հետո լուրջ հետեւություններ է արել, կամ նախապատրաստվում է նոր գործողությունների, որոնց մակարդակը գուցե որոշակիորեն համեմատվի ապրիլյան դեպքերի հետ: Հնարավոր են կրկին բախումներ, բայց կարծում եմ՝ ադրբեջանական կողմն ինչպես ապրիլին ի վիճակի չեղավ գնալ լայնածավալ պատերազմի, այնպես էլ առաջիկայում չի գնա նմանօրինակ էսկալացիայի: Դա չի նշանակում, որ սահմանային դեպքերը բացառված են»,-կարծիք հայտնեց քաղաքագետը:

Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքին՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ հաջորդ շաբաթում կտեսնենք նոր հայտարարություններ. քաղաքական ուժերը կմտնեն նախընտրական պայքարի վերջնական փուլ. «Հնարավոր են  հետընտրական գործընթացներ, բայց չեմ կարծում, որ դրանք  համեմատելի կլինեն 2007-08թթ. զարգացումների հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031