«Չէի ասի, որ Չինարիի իրադարձությունից հետո չափից ավելի լարվածություն կա հայ-ադրբեջանական եւ արցախաադրբեջանական սահմանագծում: Բացատրությունը ռազմաքաղաքական բնույթի է»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա անդրադարձավ ադրբեջանական կողմի դիվերսիայի շուրջ Մինսկի խմբի հայտարարությանը. «Թե ինչու այն այդքան ուշացավ՝ կարծում եմ՝ տոներն ազդել են նույնիսկ Մինսկի խմբի աշխատանքի եւ ոճի վրա: Հայտարարության առաջին երկու նախադասություններն իրար հակասում են: Փորձ է արվել հավասարության նշան դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի գործողությունների միջեւ, թեեւ չեմ կարծում, որ համանախագահների համար գաղտնի է, թե ով էր նախաձեռնել դիվերսիան: Մյուս կողմից, ինչ վերաբերում է ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելուն, եթե ադրբեջանական կողմը չէր սկսել գործողությունը, ապա ինչո՞ւ էր ադրբեջանցի դիվերսանտի դին հայտնվել հայկական կողմում»:
Քաղաքագետը մեկնաբանեց նաեւ դիվերսիայի համատեքստում ՀԱՊԿ-ի հասցեին հնչող տեսակետները. «Հասկանալով ՀԱՊԿ անդամ-երկրների մոտեցումները Արցախյան հակամարտության հարցում՝ չեմ կարծում, որ տեսանելի ապագայում կարելի է խոսել ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցության ձեւաչափի փոփոխության մասին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ