Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամէնը կամք Է պէտք. «Ասպարեզ»

Հունվար 11,2017 11:02

Քանի մը օր առաջ յանկարծ յիշեցի, որ ինքնաշարժիս գոյքահարկը չեմ վճարած եւ եթէ վճարումները անմիջապէս չկատարեմ, տոյժերու եւ տուգանքներու կրնամ ենթարկուիլ: Ոստիկանութեան եւ կառավարական գրասենեակներու հետ հարցեր լուծելու գաղափարն իսկ քուն փախցնելու չափ սարսափելի էր ինծի համար, ուստի որոշեցի անմիջապէս, նոր տարուան աշխատանքային առաջին իսկ օրը, նոյնիսկ հանապազօրեայ հացէն հրաժարելով՝ երթալ եւ կատարել անհրաժեշտ մուծումները:

Առաջին գործս եղաւ ինքնաշարժիս մէջէն վերցնել սեփականութեան քարտը, Հայաստանի մէջ ծանօթ՝ «տեխպասպորտ» անունով: Սարսափս գագաթնակէտին հասաւ, երբ կէս ժամ ինքնաշարժս տակն ու վրայ ընելէ ետք անդրադարձայ, որ տեխպասպորտը կորսնցուցած եմ եւ նոյնիսկ իրաւունք չունիմ առանց այդ քարտին ինքնաշարժ վարելու…
«Ա՜յ քեզ փորձանք, այս ի՞նչ վատ նոր տարուան սկիզբ էր, սա արդէն լաւ նշան չէ՛», մտածեցի եւ հեռաձայնեցի այսօրինակ հարցերու գիտակ վարորդին, իմ նախկին աշխատակիցներէս՝ Վլադին:

«Շե՛ֆ ջան, դա էդքան էլ մեծ պրոբլեմ չի, անձնագիրդ վերցնում գնում ես աւտոների գրանցման կենտրոն, մի քիչ փող ես մուծում, եւ տեխպասպորտը նոյն օրը տալիս են», բացատրեց Վլադը:

«Չէ՛, չէ՛, չեղաւ, Վլա՛դ, այդ գրասենեակներուն հետ չեմ ուզեր գործ ունենալ… Այլ լուծում չունի՞նք», լեղապատառ հարցուցի ես: Պատասխանը, ի հարկէ, «ո՛»չ էր, անձամբ պէտք էր երթայի այնտեղ եւ լուծէի այս հարցը:

Րաֆֆի Տուտագլեան

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031