Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիկ Թադեւոսյան. «Դուք կարծում եք, մենք 100 տոկոս ձա՞յն կստանանք». «Հայկական ժամանակ»

Հունվար 11,2017 10:59

Զրուցեցինք ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանի հետ։

– Պարոն Թադեւոսյան, ե՞րբ պատրաստ կլինեն ՀՀԿ-ի համամասնական եւ ռեյտինգային ցուցակները։

– Աշխատանքները սկսել ենք, սահմանված ժամկետում որոշում կընդունենք։ Մարզային կառույցներից ներկայացված առաջարկությունները դեռ պետք է լսենք։

– Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրելու ձեր ռեյտինգային թեկնածուներին։

– Մոտեցումը հետեւյալն է, մենք մեր կուսակցական ընկերներից, ինչպես նաեւ ոչ կուսակցական ընկերներից ընտրելու ենք թեկնածուներ, ընդգրկելու ենք թե ռեյտինգային, թե ընդհանուր ցուցակում։

– Ինչպե՞ս եք որոշելու, թե ձեր կուսակցական կամ ոչ կուսակցական ընկերներն ինչ հեղինակություն կամ հնարավորություն ունեն տվյալ տարածքում։

– Ինչ է, մենք ինֆորմացիա չունե՞նք մեր ընկերների մասին։ Մենք լսելու ենք մեր ընկերներին, քննարկումներ ենք անցկացնելու, համադրելու ենք հնարավորությունները։ Առաջին անգամ չէ, որ ընտրությունների ենք մասնակցում։ Այնպիսի մարդիկ են ընդգրկվելու ռեյտինգային ցուցակում, ովքեր վայելում են ժողովրդի վստահությունը եւ կարող են ձայն բերել ոչ միայն

կուսակցության, այլեւ իրենց համար կամ հակառակը։

– Բայց դա չի նշանակում, չէ՞, որ նրանք բոլորը կդառնան պատգամավոր։

– Իհարկե, չի նշանակում։ Դուք կարծում եք, մենք 100 տոկոս ձա՞յն կստանանք։ Դա բացառվում է։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031