Հ1-ի եթերով հեռարձակված «Մարտիկ» հաղորդաշարի ամանորյա թողարկումը մի քանի օր է քննարկման թեմա է դարձել թե սոցցանցերում եւ թե մամուլում, առիթը՝ հաղորդման ընթացքում դերասան Վարդան Պետրոսյանի սահմանային դիտակետերից մեկում ադրբեջանցիների հասցեին թուրքերեն հնչեցրած արտահայտություններն էին։
Քննադատությունների առանցքը հիմնականում մեկն էր՝ սիրված դերասանը իրավունք չուներ մարտական դիրքում իրեն նման կերպ պահել՝ վտանգելով թե իր եւ թե մյուսների կյանքը, մյուս թիրախը հենց հաղորդման ստեղծագործական կազմն էր, ովքեր իբրեւ թե նման կերպ կատակել են՝ բեմադրելով այդ դրվագը։
Հաղորդմանը Վարդան Պետրոսյանից բացի մասնակցել են նաեւ երաժիշտներ Ռուբեն Հախվերդյանն ու Եղիշե Պետրոսյանը։ Զրույցում Եղիշե Պետրոսյանն անդրադառնալով հաղորդմանը նշեց, որ իրենք տեղյակ չէին թե նկարահանման որ հատվածն է բեմադրություն, որ հատվածն է եթեր գնալու, որ մասը մոնտաժվելու եւ ամեն ինչ վստահել են հաղորդման ստեղծագործական կազմին։ Այսինքն հանպատրաստի՞ց է եղել ողջ ընթացքը. «Ես չգիտեմ կոնկրետ Վարդան Պետրոսյանի դրվագը պլանավորված էր, թե տեղում եղավ, բայց պետք չի դա այդքան լրջացնել եւ ընդ որում դա դիրք էլ չէր։ Այնքան լուրջ թեմաներ կա…, բան ու գործ չունեն՝ Վարդանից են կպել, Վարդանը բարձրակարգ մտավորական է, ավելի բարձր, քան իրեն քննադատողները, թող տեղները հանգիստ մնան»,- ասաց Եղիշե Պետրոսյանն ու նկատեց, որ վտանգի հետ կապված խոսակցություններն անիմաստ են, որովհետեւ նկարահանման այդ դրվագը շփման գծում չէր, այլ ուսումնական մի տեղ, թեեւ իրենք այդ օրը շփման գծում էլ են եղել:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում