Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

36-ամյա և 31-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց, մեկը՝ հրազենային վնասվածքով, մեկը՝ քթի կոտրվածքով. shamshyan.com

Հունվար 11,2017 10:43

Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով և քթի կոտրվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 36-ամյա Արթուր Սեդրակյանը և Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոման Դավթյանը։

Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սեդրակյանը հրազենային վնասվածքը ստացել է նստատեղի մասում, իսկ Ռ. Դավթյանը ստացել է քթի կոտրվածք։ Ըստ ոստիկանների և քննիչների ստացված օպերատիվ տեղեկությունների՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել 6-րդ թաղամասում գործող «Կրպակ» սուպերմարկետի հետնամասից։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031