Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ-ն 550 հազար է վճարել ու Սենոր Հասրաթյանի գիրքը գնել է գրադարանի համար

Հունվար 11,2017 14:30

Պաշտպանության նախարարությունը անցյալ տարվա վերջին օրերին ԱՏԱ ընկերությունից 500 հատ մեդալի տուփ է գնել` վճարելով 2 միլիոն դրամ: Յուրաքանչյուր տուփը, որը պատրաստված է արհեստական կաշվից, ՊՆ-ին արժեցել է 4000 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքէջի «մեկ անձից գնումներ» բաժնից: Նախարարությունը նույն ժամանակահատվածում մեդալի տուփեր է գնել նաեւ «ՎԱՆԵ» ընկերությունից` այս անգամ վճարելով 1 միլիոն 402 հազար 314 դրամ: Տուփերը գրեթե նույնն են, ինչ ԱՏԱ ընկերությունից գնածը, կրկին արհեստական կաշվից, սակայն սանտիմետրերի տարբերությամբ ավելի փոքր են:

Ազգային ժողովն էլ 731 հազար 400 դրամի սառնարանի կոմպրեսոր ու վերելակի կոնտակտոր է գնել Արթուր Հարությունյան Ա/Ձ-ից: Նույն անձը նաեւ 250 հազար դրամի անվտանգության տեսախցիկներ է մատակարարել ԱԺ-ին: Ազգային ժողովը նաեւ մտավոր սննդի վրա է ծախսեր կատարել` 500 հազար դրամի գրքեր գնելով: ԱԺ-ն Բուկինիստ խանութից գնել է «Մենեջմենթի հիմունքներ», «Լիզինգային հարաբերությունները ՀՀ տնտեսական համակարգում», ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակը, ՀՀ Ընտրական օրենսգիրքը, «Հարկային հանցագործությունների քրեաիրավական եւ կրիմինոլոգիական հիմնախնդիրները ըստ ՀՀ եւ ՌԴ օրենսդրության» եւ այլ գրքեր:
Պաշտպանության նախարարությունն էլ իր գրադարանի համար է 3 միլիոն 396 հազար դրամի գիրք գնել: Ռազմահայրենասիրական գրականության շարքում ՊՆ-ն իր գրադարանի համար ձեռք է բերել նաեւ Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանի հեղինակած «Մենք` հայերս» գիրքը, 100 օրինակի համար վճարելով 550 հազար դրամ: ՊՆ-ի նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը գրքերի գնումը կատարել է «Արկածախնդիր» ՍՊԸ-ից:

Կառավարությունը անցյալ տարվա դեկտեմբերին «Վեգաուորլդ»-ից ձեռք է բերել հեռուստացույց եւ թվային հեռուստաազդանշանային դեկորդերներ` վճարելով 201 հազար 200 դրամ:

Քաղաքաշինության նախարարությունն էլ 241 հազար դրամի գորգ է լվանալու տվել:
Մակաբույծներին ոչնչացնելու համար ՀՀ դատական դեպարտամենտը 1 միլիոն 200 հազար դրամ է վճարել «Հակահամաճարակային արշավախումբ» ընկերությանը:
Կառավարությունը պետբյուջեից 990 հազար դրամ է ծախսել բացիկներ գնելու համար: Այս գումարի գրեթե կեսի չափով էլ Կադաստրի պետական կոմիտեն է վճարել` «Հայկարլի» ընկերությունից Սուրբ ծննդյան բացիկներ գնելու համար:
Կադաստրը բացիկների համար վճարել է մոտ 400 հազար դրամ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար ձեռք բերված աթոռների, բազկաթոռների համար պետբյուջեից վճարվել է 485 հազար դրամ:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

10.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031