Այսօր կեսգիշերին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումում հյուրընկալու է «Հալ Սիթիին»:
Այս խաղով հյուրերի նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Մարկու Սիլվան նշելու է նորամուտը իր նոր ակումբում: Հանդիպումից առաջ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչը բավականին լավ է արտահայտվել Մարկու Սիլվայի մասին, սակայն անհաջող մեկնարկ է մաղթել իր հետ խաղում: «Մարկուի գործերը լավ են ընթանում եւ ես նրան խելացի, գործին ճիշտ մոտեցող մարդ եմ համարում: Ես նրան իսկապես ամենայն լավն եմ ցանկանում, բայց ոչ «Հալ Սիթիում իր կարիերայի մեկնարկային խաղում: Հուսով եմ՝ նա մեզ կպարտվի բոլոր երեք հանդիպումներում (նկատի ունի Անգլիայի լիգայի երկու եւ երկրի առաջնության հանդիպումները: Ա. Հ.), բայց կհաղթի մնացած բոլորում», – ասել է Մոուրինիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ economydecoded.com-ի