Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը «գրվե՞ց սառույցին»

Հունվար 10,2017 22:11

Կառավարությունը մտադիր է լուծարել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգից:

Որոշման նախագծում նշված  է՝ «Քանի որ, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման եւ կառուցման նկատմամբ վերահսկողությունից  չունի այլ գործառույթներ:

Ներկայումս գործընկեր՝ կոնցեսիոներ  «Ռասիա ՖԶԷ» ընկերության  հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են, ուստի նպատակահարմար է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն լուծարել»:

Հիշեցնենք, որ 2014 թվականի փետրվարին Հայաստան էր այցելել «Հայաստանի հարավային երկաթուղի», «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» կոնցեսիոն ծրագրերի կառավարիչ, «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն:

Նա ՀՀ կառավարությանն էր ներկայացրել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը: Նախատեսվում էր, որ երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած պետք է լիներ կամուրջներից եւ 60 թունելներից, պետք է ունենար 27 կայարան:

Բորկովսկին վստահեցրել էր, որ` «Հայաստանի Հարավային երկաթուղին», որի շահագործումը նախատեսվում էր սկսել 2022 թվականին, ամենակարճ ճանապարհով կկապի Ասիան եւ Կենտրոնական Եվրոպան, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում էր 3.2 մլրդ դոլար: Այն ժամանակ վստահեցնում էին, որ շինարարությունը կտեւի մինչեւ 6 տարի, ընդ որում ըստ ծրագրի՝  շինաշխատանքները պետք է մեկնարկեին 2016 թվականին,  ավարտվեին՝ 2022 թվականին:

Եւ հիմա, փաստորեն, «Ռասիա ՖԶԷ» ընկերության  հետ բանակցությունները ՝ անորոշ ժամկետով ձգձգվելու պատճառով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն լուծարվում է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031