Շախմատի ակադեմիայում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցակարգով միջազգային մրցաշարի երրորդ տուրում բոլոր պարտիաներն արդյունավետ ելք ունեցան:
Տուրը հաջող ստացվեց հատկապես Հայաստանի ներկայացուցիչների համար:
Երեք տուրից հետո երկու միավոր վաստակած չորս շախմատիստներից երեքը մեր հանրապետության ներկայացուցիչներն են:
Լրացուցիչ գործակիցներով առաջատարը գրոսմայստեր Ռոբերտ Աղասարյանն է: Նրան հաջորդում են միջազգային վարպետներ, ռուսաստանցի Դմիտրի Գորդիեւսկին, Արման Միքայելյանը եւ գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը, որը վերջին պահին փոխարինեց թուրք Վահապ Սահալին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessacademy.am-իշ