Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան քահանաներ, որոնց, միակ եկամուտը խաչհամբույրն է». Հայր Կոմիտաս

Հունվար 10,2017 21:03

Արարատյան հայրապետական թեմի քահանա Տեր Կորյունը, որը ըստ Tert.am-ի, պսակադրությունն ավարտելուց հետո քաղաքացուց հիսուն հազար դրամ է պահանջել «վերեւների համար», Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի դասընկերն է եղել: Հայր Կոմիտասը վստահեցնում է՝ Տեր Կորյունը նման բան անելու ընդունակ չէ:

«Կան քահանաներ, որոնց, աշխատավարձ չունենալու պատճառով, միակ եկամուտը խաչհամբույրն է, բայց խաչհամբույրը չի տրվում պարտադրելով, թե այսքան պետք է տաս, այնքան պետք է տաս: Մարդիկ խաչը համբուրում են ու իրենց սրտից բխածը տալիս են արարողության համար: Տեր Կորյունին անձամբ ճանաչելով՝ չեմ կարծում, որ նա նման բան արած կլինի, կարծում եմ՝ պարզապես հերյուրանք է»,- Aravot.am-ին ասաց Հայր Կոմիտասը:

Մեր հարցին, իսկ աշխատավարձ չստացող քահանաներին չի՞ գայթակղի խաչհամբույրով փող աշխատելու հնարավորությունը, Հայր Կոմիտասը պատասխանեց. «Անհնարին ոչինչ չկա… թերեւս ինչ-որ բան ասած լինի, բայց ոչ հիսուն հազար դրամ վերեւներին ենք տալիս: Դա արդեն հեքիաթային ժանրից է: Տեր Կորյունին ճանաչելով՝ բացառում եմ, որովհետեւ գիտեմ՝ ինչ համեստ անձնավորություն է: Նա ինձ դասընկեր է եղել ճեմարանական տարիներից, գիտեմ նրա համեստությունը, երաժշտական բացառիկ տաղանդը: Նա առանց որեւէ ակնկալիքի մեր բոլոր շարականները համակարգչի մեջ է  հավաքել եւ ոչ թե մեկ տարբերակը՝ Էջմիածնի, այլ բոլոր այն տարբերակները, որոնք գոյություն են ունեցել՝ Ալեքսանդրիայի, Եգիպտոսի եւ այլն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031