Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգեբանը խորհուրդ է տալիս սովորել ուրախանալ ամենափոքր բաներից. «Մանրուքները ամենակարեւորն են մարդու կյանքում»

Հունվար 10,2017 20:22

Ամանորի հետ կապված սթրեսների մասին այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում հոգեբան Ռուբեն Աղուզումցյանն ասաց, որ մարդիկ Ամանորի հետ իրենց հույսերն ու սպասելիքներն են կապում, իրենց երջանկությունը. «Մենք շատ հաճախ չենք մոտենում դրան ճիշտ ձեւով: Շատ կարեւոր է, որ մենք նոր հավատով, նոր հույսերով մտնում ենք նոր տարի: Դա կարեւոր է նրանով, որ ինչին սպասում ես, ավելի հաճախ դա իրականանում է, որովհետեւ քո ամբողջ հոգեֆիզիոլոգիան  ուղղված է լինում այն սպասելիքներին, որն ունես:

Մարդկանց սպասելիքների հարցում հոգեբանական երեւույթները ընդհանուր են: Ուղղակի ձեւերի մեջ է տարբերությունը: Այն շքեղությունը, որը, օրինակ, հայերս ենք անում, երբ խոսքը գնում է սեղանի ուտեստների քանակի եւ բազմատեսակության մասին, շատ քիչ տեղեր կան, որ այդ աստիճանի է արվում: Ես միշտ զարմացել եմ, որ չգիտես ինչի, բուդը միայն Նոր տարուն են անում: Բուդը շատ համով է տարվա յուրաքանչյուր ժամանակ, բայց ընդունված է միայն Նոր տարվան պատրաստել: Այնպես, ինչպես մանդարինը: Մարդիկ մանդարինը թեպետ ուտում են տարբեր ժամանակներում, բայց ընդունված է որպես Նոր տարվա համար: Դա գալիս է սովորույթներից»:

Հոգեբանն ասաց, որ վիճակագրություն կա, որ հայերը Նոր տարվա 3-րդ, 4-րդ օրը գնված ուտելիքների 2/3-րդը դուրս են գցում, հնանում է. «Մենք ուզում ենք շատ շքեղ անել եւ առանց հաշվարկ անելու ենք դա անում»:

Հոգեբանը խորհուրդ տվեց, որ անպայման սպասումները իրական ցանկություններին համապատասխանեցնենք. «Պետք է, իհարկե, գետնից պոկվել, բայց ոչ այն աստիճան ու այնքան բարձր, որ հետո ընկնելուց ջարդուխուրդ լինես: Երկրորդը՝ պետք է սովորել ուրախանալ ամենափոքր բաներից՝ հանդիպեցի ընկերոջս, ընկերուհուս, բարեկամիս, տես, ինչքան լավ է: Չեմ տեսել մեկ ամիս, հանդիպեցի, խոսում եմ…Գիտեք, մենք այդ տիպի բաները չենք գնահատում եւ ուշադրություն չենք դարձնում, բայց այդ մանրուքները ամենակարեւորն են մարդու կյանքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031