Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հատուկ ծառայությունները «Ռեյնա» գիշերային ակումբի ահաբեկչության մասին իմացել են ու չեն խանգարել. Ռուբեն Սաֆրաստյան

Հունվար 10,2017 20:10

Այսօր «Հայելի» ակումբում Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ դեռեւս վաղ է խոսել Մինսկի խմբի աշխատանքների վերաբերյալ, որովհետեւ մենք պետք է փորձենք հասկանալ՝ արդյո՞ք փոփոխություններ կան Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումներում.

«Այս տարի, կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահները, միջնորդները կցուցաբերեն ավելի սթափ վերաբերմունք եւ կփորձեն ավելի իրատես մոտեցումներ ցուցաբերել այն իրադրությանը, որ ստեղծվում է Ադրբեջանի կողմից»:

Պարոն Սաֆրաստյանը նաեւ հույս հայտնեց, որ մեր դիվանագիտությունն  էլ այս տարի ավելի ակտիվ կլինի ոչ միայն Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում, այլ նաեւ մյուս  ոլորտներում. «Իրադրությունը, որ ձեւավորվում է մեր շուրջը Մերձավոր Արեւելքում, պահանջում է, որ մեր դիվանագիտությունն ավելի ակտիվ եւ ավելի նպատակասլաց դիրքորոշում ձեւավորի»:

Թե ինչպիսի Թուրքիա մենք այս տարի կտեսնենք ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ, ե՛ւ տարածաշրջանում՝ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Մենք տեսնում ենք, որ Թուրքիան փոխվում է, եւ այդ փոփոխությունները բավականին սրընթաց են տեղի ունենում: Փոփոխությունների կենտրոնում է գտնվում Թուրքիայի նախագահը՝ Էրդողանը, իսկ Էրդողանը, որպես քաղաքական գործիչ եւ որպես անհատականություն շատ անկանխատեսելի է: Մենք  տեսնում ենք, որ անցյալ տարի Թուրքիայում սկսվեց ահաբեկչական գործողությունների կտրուկ աճ: Սա պայմանավորված է հիմնականում այն արտաքին քաղաքականությամբ, որը վարում է ներկայիս Թուրքիան: Տարիներ շարունակ Թուրքիան աջակցություն ցույց տվեց Իսլամական պետությանը, ներգրավեց նրա ահաբեկչական գործունեության մեջ, օժանդակեց, եւ վերջին 1 տարվա ընթացքում փոխեց իր քաղաքականությունը այդ կազմակերպության նկատմամբ, եւ դա, բնականաբար, առաջացրեց Իսլամական պետության հակազդեցությունը: Կարելի է կանխատեսել, որ իսլամական պետությունը կշարունակի իր ահաբեկչական գործունեությունը Թուրքիայում»:

Ռուբեն Սաֆրաստյանն իր կասկածները հայտնեց՝ արդյո՞ք Թուրքիայի անվտանգության ծառայության որոշ հատվածներ չեն համագործակցում Իսլամական պետության հետ: Տարիներ շարունակ Թուրքիայի հատուկ ծառայությունները, ըստ նրա, սերտորեն համագործակել են Իսլամական պետության հետ եւ դրա արդյունքն այն է, որ Թուրքիայի անվտանգության ծառայության որոշ հատվածներ թույլ են տալիս, որ նման ահաբեկչական գործողություններ տեղի ունենան. «Փաստերը վկայում են, որ, մանավանդ գիշերային ակումբի ահաբեկչության ժամանակ նախապես ստացվել է մեկ շաբաթ առաջ հստակ տեղեկություն, որ պետք է հարձակում տեղի ունենա անհատ ահաբեկչի կողմից եւ ոչ մի միջոց չի ձեռնարկվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031