ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ, ծանոթացել համայնքում առկա խնդիրներին:
Չինարիում ՀՀ գլխավոր դատախազին աղ ու հացով են դիմավորել: ՀՀ գլխավոր դատախազն այնուհետև այցելել է հանրապետության հյուսիսարևելյան հատվածի մարտական դիրքեր, շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին:
Արթուր Դավթյանը շնորհավորել է մարտական հերթապահություն իրականացնող զինվորների Ամանորը` մաղթելով նրանց խաղաղ ծառայություն:
Զինծառայողների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի դիվերսիոն ջոկատների ներթափանցման փորձին:
Կարդացեք նաև
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ցանկացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի սատարում է սահմանին կանգնած զինվորին:
ՀՀ գլխավոր դատախազություն