«Ամանորից անմիջապես առաջ այցելել ենք «Նուբարաշեն» ՔԿՀ եւ տեսակցել Ներսես Պողոսյանին: Առողջական վիճակի եւ մյուս հարցերը մեր ուշադրության կենտրոնում են: Հատկապես նկատի ունեմ նրա պահման պայմանները:
Այսօր եւս մեր աշխատանքային խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ է այցելել՝ որպես առաջնահերթություն նախատեսելով առանձնազրույց ունենալ Ներսես Պողոսյանի հետ, ուսումնասիրել բժշկական փաստաթղթերը»,-Aravot.am-ին հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա հավելեց, որ Ներսես Պողոսյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության առնչությամբ ՄԻՊ-ը լիազորություններ չունի:
Հիշեցնենք, որ ՔԿՀ-ում գտնվող եւ հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանը կալանավորվել է մայիսի 31-ին: Նա Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալ ճանաչված անձ է, մեղադրվում է վերջինիս հետ գործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հարգելի պարոն Թաթոյան
Ներսես Պողոսյանն իրեն առաջադրած մեղադրանքի վերաբերյալ ներկայումս որևէ բողոք կամ պահանջ չի ներկայացրել: ՄԻՊ-ին հասցեագրած նրա նամակի էությունն այլ է: