Կառավարության հունվարի 12-ի նիստին հավանությունը կտրվի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի նախագծին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Ըստ նախագահի հրամանագրի նախագծի, նախատեսվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծել՝ ընդգրկելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները։
Որոշման նախագծում գրված է. «Ըստ տեղեկությունների, ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջեւ: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաեւ բեռնափոխադրումները: Դուբայ քաղաքում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ:
Նկատի ունենալով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաեւ վերջին տարներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` նպատակահարմար է ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:
Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ