Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն: Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին:
Երեւան ՋԷԿ-ի արդեն նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, ըստ պաշտոնական մեկնաբանության, ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ» ընկերության համահիմնադիրն է: Մյուս համահիմնադիրը հենց Սուրիկ Խաչատրյանն է: Այս ընկերությունը վայելում է իշխանությունների հովանավորությունը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»-ի կայքում: