Հունվարի 10-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այցելեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակին:
Գ. Հարությունյանը, որը ժամանակին որպես ՀՀ փոխնախագահ ղեկավարել է հայ-իրանական կապերի զարգացման միջպետական հանձնաժողովը, պաշտոնական մի շարք հանդիպումներ է ունեցել պարոն Ռաֆսանջանիի հետ, շատ բարձր է գնահատում նրա դերը հայ-իրանական հարաբերությունների սկզբնավորման ու ամրապնդման գործում:
Դեսպանատան հուշամատյանում պարոն Հարությունյանը թողեց հետեւյալ գրառումը.
«Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում պետական իմաստուն գործիչ, մեծահարգ պարոն Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ, ում հետ պատիվ եմ ունեցել բազմաթիվ անգամ հանդիպել՝ դնելով մեր երկրների բարեկամական կապերի հաստատման ու զարգացման հիմնաքարերը»:
Կարդացեք նաև
ՍԴ մամուլի ծառայություն