Հայրենակիցներ՝ գործող վարչախումբը իր ապազգային քաղաքականության արդյունքում հասցրել է լուրջ հարված հասցնել մեր ազգային արժեհամակարգին, ոտնահարելով ժողովրդի կողմից սրբություններ ընկալվող հիշատակի օրեր:
Այժմ ևս, հերթական անգամ, երբ ժողովուրդը սույն թվականի ապրիլի 2-ին պետք է ցավով նշեր «ապրիլյան քառօրյա պատերազմի» ժամանակ զոհված հարյուրից ավել հայորդիների զոհվելու տարելիցը, գործող վարչախումբը հայտարարել է ազգային ժողովի ընտրությունների օր, դրանով մեկ անգամ ևս փաստելով իր ապազգային բնույթը:
Անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներով են ամրապնդված հենց այդ օրը ԱԺ ընտրություն անցկացնելու որոշումը, մենք անհարիր, ավելին՝ անբարոյական ենք համարում զոհված հայորդիների հիշատակի օրը նման համապետական միջոցառման անցկացումը:
Կարդացեք նաև
«Ազատամարտիկների դաշինքի» վարչություն
Հետաքրքիր է, մենք ընդհանրապէս մեր պարտություններն է որ որպէս հաղթանակ կը մեկնաբանէինք:
Սակայն ահա, Ապրիլ 2016-ի պատերազմի պարագային,
հանկարծ բացահայտ հաղթանակ մըն է որ վերածեցինք ինչ-որ… մութ բանի մը: Թշնամին փաստօրէն չհասաւ իր ռազմական նպատակին, սակայն մենք սկսանք իրարու հետ կռվիլ, դժբախտաբար մինչեւ իսկ տառացիօրէն…
Ուրեմն ա՞յդ ալ դարձաւ սուգի եւ ողբի օր…
Մինչդեռ, տարբեր տեսանկյունից՝ ժողովրդավարական ընտրությունները լաւագոյն ձեւն են իմաստավորելու, արժեվորելու եւ պատվելու համար Ապրիլեան պատերազմի ընթացքին զոհված հայ զինվորների եւ քաղաքացիների հիշատակը: Իմա՝ ահա, դուք դարձյալ ջանացիք մեզ անէացնել, սակայն չստացվեց, հաջողութեամբ դիմադրելէ ետք ձեր հարձակման, ահա մենք շարունակում ենք արդէն մեր ինքնակառուցման ընթացքը, մեր ազգային եւ պետական ինքնակերտումը: