Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխան՝ 100 տարի անցի» լավագույն քանդակներից հինգը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում

Հունվար 10,2017 16:16

«Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրը մոտենում է տրամաբանական ավարտին։ Շուրջ երկու տարի տևած նախագծի արդյունքում ստեղծված լավագույն քանդակներից հինգը համալրել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն։ Օրերս Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հյուրընկալել է երիտասարդ քանդակագործներին և շնորհակալագրեր հանձնել՝ բարձր գնահատելով կատարված նվիրատվությունը։ Նա նաև պարտավորեցրել է, որ իրենց հետագա գործունեությամբ երիտասարդները լինեն առավել նպատակասլաց և լավագույնս դրսևորեն իրենց ստեղծագործական որակները, քանի որ այսուհետ նրանց անունները հանգրվանել են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի և մյուս մեծերի կողքին։

Հարկ է նշել, որ նախագծի շրջանակում հաջողված որոշ աշխատանքներ առաջիկայում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից կփոխանցվեն Շուշիի պատկերասրահին՝ որպես նվիրատվություն։

Ստորև՝ Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրված աշխատանքների ցանկը։

«Վերջինը» (Բրոնզ, գրանիտ, 23*20*60). հեղ՝ Նարեկ Կնյազյան

«Երբեք չմոռացվեց…» (Բրոնզ, գրանիտ, 32*31*20). հեղ` Արփինե Քեթցյան

«Ելել ես, որ աշխարհն իմանա…» (Մարմար, բրոնզ, 40*50*30). հեղ` Մայա Ավագյան

«Դեր-Զորի հերոսը» (Բրոնզ, մարմար, 32*20*20). հեղ` Հայկ Պետրոսյան

«Դեպի հավերժություն» /«Ավրորա» (Բրոնզ, 30*30*17). հեղ` Մանվել Մաթևոսյան

Նախագծի կազմակերպչական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031