Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել էին դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձին և հանդես եկել ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու կոչով:
Նրանք մասնավորապես նշել են, որ երկու երկրները պետք է դադարեցնեն միմյանց մեղադրել և վերադարձնեն զոհված զինծառայողների դիերը:
«Ա1+»-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայկական գրասենյակից ասացին, որ կապի մեջ են երկու երկրների իշխանությունների հետ. «Մենք պատրաստ ենք որպես չեզոք միջնորդ ներգրավվել մարմնի հայրենադարձման գործընթացին, իշխանությունների հետ բանակցություններ են վարվում, որոնք իրականացվում են գաղտնիության սկզբունքով»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ