«Այն ապրանքները, որոնց համար մենք կանխատեսել էինք, որ Ամանորի օրերին կթանկանան, այդպես էլ եղավ, բայց այս տարի խանութներում մեծ իրարանցում չեղավ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ նշելով, որ ժողովրդի գնողունակությունն ընկել է, իր գործն է արել նաև շարունակվող արտագաղթը:
Հարցին, թե եթե այդքան հեշտ է կանխատեսել, թե որ մթերքը երբ կթանկանա, հնարավոր չէ՞ արդյոք վերահսկել և կանխել դա, պարոն Չիլինգարյանը պատասխանեց. «Շուկայական հարաբերությունները կարգավորող մարմին չկա, գները կարգավորում են միայն այն տնտեսվարողները, որոնք շուկայում դիրք են գրավում: Դա կուլտուրայի հետ է կապված, դժվար է վերահսկել»,-նշեց նա՝ հավելելով, որ մեզ մոտ գները բարձրացնում են հիմնականում վերավաճառողները, ովքեր գոնե տոն օրերին փորձում են հավելյալ գումար աշխատել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ