Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի՝ իրավիճակի վրա ազդելու միակ միջոցը կրակելն է». Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)

Հունվար 10,2017 13:50

«Ադրբեջանի մոտ իրավիճակի վրա ազդելու այլ միջոց չկա: Երկու միջոց ունեն՝ խոսքերը, հայտարարությունները, որոնք արդյունավետ չեն, եւ կրակելը՝ որպես ուշադրություն գրավելու միջոց»,-«Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Պատկերացրեք՝ դուք Ադրբեջանի ղեկավարությունն եք եւ չկրակելու հրաման եք տալիս: Ո՞վ է այդ դեպքում ձեզ հիշելու, որովհետեւ միջազգային հանրությունը հանձինս, օրինակ, Սիրիայի, Ուկրաինայի, շատ խնդիրներ ունի: Կրակելը պետք է Ադրբեջանին, դա հիշեցնում է աշխարհին եւ ադրբեջանցիներին, որ «ահա վաղը մենք հաղթելու ենք». ցավոք, այդ ամենից եզրակացնում եմ՝ դժվար է պատկերացնել, որ իրավիճակը կտրուկ կփոխվի, Ալիեւն էլ մի օր կարթնանա ու կորոշի, որ չպետք է կրակել: Դա իր միակ միջոցն է»,-նկատեց քաղաքագետը:

Խոսելով դիվերսիայի շուրջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարության մասին, Ալեքսանդր Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերը Ադրբեջանի վրա ազդելու տարրերից են. «Դրանք պատասխան արձագանք են այն հանգամանքին, որ Ադրբեջանը չի պահում պայմանավորվածությունները: Ապրիլից հետո որոշակի փակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, իսկ ՌԴ-ն դրանում մեծ մասնակցություն էր ունեցել: Իրական չէ մտածել, որ Ադրբեջանը հետամուտ է լինելու պայմանավորվածությունների պահպանմանը»:

Քաղաքագետն ընդգծեց, որ ՀԱՊԿ յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի. «Արցախն, օրինակ, ՌԴ-ի քաղաքական օրակարգի կիզակետում չէ, ավելի կարեւոր հարցեր կան: Այնպես որ, ոչ մի քաղաքական կառույցի պետք չէ հավատալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031