Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողմերն աշխատում են, որ մեծ էսկալացիա չլինի». Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)

Հունվար 10,2017 13:31

«2016թ. Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում լուրջ փոփոխություններ չեն կատարվել»,-կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին տարիներին չեն զբաղվում հակամարտության կարգավորմամբ. «Հասկանալի է, որ ներկայումս հակամարտությունը կարգավորել հնարավոր չէ: Նրանք ավելի շատ աշխատում են բռնությունը նվազեցնելու ուղղությամբ: Մի քանի տարի շարունակ՝ այդպես է: Առայժմ ստացվում է՝ բռնության ծավալն ավելի քիչ է, քան մինչեւ ապրիլն էր: Լուրջ չէ հիմա խոսել կարգավորման մասին: Կողմերը աշխատում են, որ մեծ էսկալացիա չլինի»:

Իսկանդարյանի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ-ն ջանում է այնպես անել, որ իրավիճակը կայունանա. «Կողմերը կշարունակեն աշխատել «ստատուս քվոն» պահպանելու ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է առաջիկայում սահմանային նոր սրացման հավանականությանը, փորձագետի գնահատմամբ՝ դրա լուրջ նախադրյալներ չկան. «էսկալացիան կախված է նավթի գներից: Ադրբեջանի տնտեսությունը վատ վիճակում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031