Լրացավ Նոր Գեղի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանի Սուրբ Ծնունդն ու 70-ամյակը։ Մի հրաշք անձնավորություն։ Այնքան են պաշտում նրան գյուղում, որ գյուղի փողոցներից մեկը եւ դպրոցը նրա անունով են կոչել՝ որպես ծննդյան նվեր։
Ինքը՝ Ֆրոնտիկ Թեւոսյանը, շատ զգացված էր այդ նվերից եւ համարում էր, որ վաստակել է դրանք։ Թեպետ նշել է, որ նվերը արել են գյուղի 11 հատ ավագանի։ Դեռ լավ է, որ չէր ասել. 11 գլուխ։ Մերօրյա «չուչխեն» է, էլի։ Բայց՝ շատ ավելի համեստ։ Քանի որ դեմ է եղել, որպեսզի միանգամից գյուղը իր անունով կոչեն՝ դա պահելով իր 80-ամյակի համար։ Անպայման պետք է այցելել այդ գյուղ։ Վստահաբար, այնտեղ պետք է որ գործի Ֆրոնտիկ Թեւոսյանի անվան տուն-թանգարանը, որտեղ կարելի է ծանոթանալ նրա փառահեղ կյանքին, սկսած ծննդյան օրից մինչեւ մեր ժամանակները։ Գյուղում վաղուց այլեւս չկան հոկտեմբերիկներ, նրանց փոխարինել են ֆրոնտիկները՝ մեծն Ֆրոնտիկի լուսանկարով նշանը կրծքներին խփած։
Մի խոսքով, Հայր Մեր, որ Ֆրոնտիկն ես։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում