Verizon հեռահաղորդակցային ընկերությանը միանալու գործարքի ավարտից հետո Yahoo!-ն կփոխի անվանումը և կկոչվի Altaba Inc.: Այս մասին ասվում է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի նյութերում:
The Verge պարբերականը գրում է, որ, ենթադրաբար, նոր անվանումը կվերաբերի հոլդինգային ընկերությանը, իսկ Yahoo! ապրանքանիշը կպահպանվի:
Գործարքի ավարտից հետո Yahoo-ն կլքեն ընկերությունը նախագահ և գործադիր տնօրեն Մարիսա Մայերը, ինչպես նաև տնօրենների խորհրդի 5 անդամ, այդ թվում ընկերության համահիմնադիր Դեյվիդ Ֆիլոն:
Ընկերությունների միավորման գործարքի մասին հայտարարվել էր 2016թ. հուլիսին: Արդյունքում պետք է առաջանա ավելի քան 1 մլրդ ամսական լսարան ունեցող հոլդինգ: Verizon-ը ձեռք կբերի Yahoo!-ի ինտերնետ ակտիվները 4.83 մլրդ դոլարով, ընդ որում Alibaba Group-ում Yahoo!-ի բաժնեմասը Verizon-ի վերահսկողության տակ չի անցնի:
Կարդացեք նաև
Գործարքի արդյունքում Verizon-ի հսկողության տակ, մասնավորապես կանցնեն Yahoo Mail էլեկտրոնային նամակների ծառայությունը, որից ամսական գտնվում է շուրջ 225 մլն մարդ, BrightRoll տեսագովազդի ծառայությունը, Flurry բջջային հավելվածների վերլուծության ծառայությունը, Gemini գովազդային ծառայությունը և այլ ծառայություններ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ