Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գասպարյանին ու Կուտոյանին բարձր պարգեւներ շնորհելով` ծաղրի առարկա են դառնում.. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 10,2017 13:00

Մասնագիտական-քաղաքական-հասարակական շրջանակներում անցկացված բոլոր հարցումներով՝ անցնող տարվա «պռավալը» կամ ձախողումը ներքաղաքական կյանքի ամենաողբերգական դրվագի հետ է կապվում, խոսքը «Սասնա ծռերի» կողմից ոստիկանական ամենամեծ բազայի գրավման մասին է։ Փաստը տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել, դրանց մեջ խորանալու հարկ չկա, բայց հարկ կա հիշեցնելու ՝այդ օրերին բոլորից հաճախ տրվող հարցը հետեւյալն էր՝ որտեղ է ԱԱԾ-ն։ Այդ հարցի պատասխանը մինչեւ օրս գտնված չէ։ Որեւէ մեկն այդպես էլ չկարողացավ բացատրել՝ ինչպե՞ս է ստացվել, որ Երեւանի սրտի մեջ ահաբեկչական պլան է գծագրվել ու իրականացվել, եւ դրա մասին համապատասխան կառույցը տեղյակ չի եղել։ Սա այն ժամանակ նորանշանակ ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանի ձախողումն էր, իսկ հետո ծավալված հայտնի իրադարձությունների պատասխանատվությունը Կուտոյանի հետ կիսեց Վլադիմիր Գասպարյանը։

Ի դեպ՝ այստեղ մի նրբերանգ էլ կա, Վլադիմիր Գասպարյանն առաջին ոստիկանապետն է, որի օրոք բարձրաստիճան ոստիկաններ օրեր շարունակ պատանդի կարգավիճակում մնացին, մի քանի օրում երեք ոստիկան սպանվեց, բացի այդ էլ ոստիկանության ցուցաբերած վարքագծի արդյունքում մի ողջ թաղամաս՝ մեծից փոքր, տղամարդ ու կին, դարձան իշխանության ներկայացուցչին դիմադրող քաղաքացիական ակտիվիստներ։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն անցնող տարվա ընթացքում վարկանիշի այնպիսի անկում ապրեցին, որ դեռ երկար ժամանակ չեն կարողանալու հաղթահարել այդ շոկը։ Եվ հիմա՝ Գասպարյանին ու Կուտոյանին բարձր պարգեւներ շնորհելով, Սերժ Սարգսյանը ոչ թե ծաղրի առարկա է դարձնում այդ մարդկանց ի սկզբանե մերժող հասարակությանը, այլ այդ մարդկանց ենթակայության տակ մասնագիտական գործունեություն ծավալող շարքայիններին:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Սերժ Սարգսյանը ծաղրի առարկա է դարձնում առաջին հերթին իրեն և, որն ամենացավալին է, Հայաստանի Հանրապետություն պետությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031