Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, որ հաջորդել էր Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն գրոհին, ասել է, թե Բորդյուժան ամեն ինչ շատ հստակ էր ասել, և ՀԱՊԿ Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արտահայտում է կազմակերպության անդամ պետությունների կարծիքը: Բորդյուժայի հայտարարությունը Հայաստանում ընդունվել էր գրեթե ցնծությամբ, ինչի պատճառը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումն էր: Դա իհարկե աննախադեպ է: Ընդ որում, այդ արտահայտությունը ստվերել էր Բորդյուժայի հայտարարության մնացյալ անդեմությունը, և այդ իմաստով հայտարարության հեղինակը այսպես ասած՝ խփել էր տասին, կամ գուցե ճիշտ կլինի ասել՝ ՀԱՊԿ սովորության համաձայն թե նալին, թե մեխին:
Մի կողմից հայերը գոհ էին, մյուս կողմից ադրբեջանցիներն, իհարկե, մի փոքր դժգոհեցին (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ձևակերպման կապակցությամբ, սակայն, ընդհանուր առմամբ, շատ չաղմկեցին՝ քանի որ Բորդյուժան արել էր բացարձակապես ընդհանրական մի հայտարարություն: Այդ իմաստով, երբ Վիգեն Սարգսյանն ասում է, որ ամեն ինչ ասված էր շատ հստակ, ապա մեղմ ասած՝ առաջանում են հարցեր: Օրինակ՝ Բորդյուժան հստակ ասե՞լ էր, որ Հայաստանի տարածքում սադրանքի հեղինակը Ադրբեջանն էր:
Այն, որ հետո ասում ենք, թե ինքնին պարզ է, որ խոսքն Ադրբեջանի մասին է, դա ընդամենը ենթադրություն կամ տրամաբանություն է, որովհետև նույն հաջողությամբ կարող ենք ենթադրել կամ տրամաբանել, որ սադրանքը կապ չունի Ադրբեջանի հետ: Որևէ մեկին դա թվում է աննախադե՞պ: Այդ դեպքում պետք է լսել, թե ինչ էր ասում օրինակ՝ Պուտինը ռուս-թուրքական հարաբերության, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին սպանելու մասին:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում