Երեկ Aravot.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Բալայանին հարցում էր ուղղել`հասկանալու համար ի վերջո ի՞նչ է պատասխանել ՌԴ ԱԳՆ-ն`քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելափակելու մասին ՀՀ արտաքին գերատեսչության ուղղած նոտային: Հիշեցնենք, ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, 2016 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իրենք հարցն ուսումնասիրել են եւ պատասխանել են հայկական կողմին: Ինքը`Ստեփան Գրիգորյանը, երեկ մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ ռուսական կողմի պատասխանից շատ հստակ երեւում է արգելքը քաղաքական ենթատեքստ ունի:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Բալայանն Aravot.am-ի հարցմանն այսպես է պատասխանել. «Տեղեկացնում ենք, որ ռուսաստանյան կողմի արձագանքը եղել է բանավոր, որի մասին Ստեփան Գրիգորյանը անմիջապես տեղեկացվել է»։
Նկատենք, որ հարցերից մեկով հետաքրքրվել էինք`ի՞նչ է պատասխանել ՌԴ ԱԳՆ-ն: Հարցն, ըստ էության, անպատասխան է մնացել: Անպատասխան է մնացել նաեւ մեր մյուս հարցադրումը`ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ՀՀ ԱԳՆ-ն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Զարմանալի հարց եք տալիս. ՀՀ-ն չի՞ պատրաստվում պաշտպանել իր քաղաքացիներին
Մի հարցնող լինի, էդ ՀՀ-ն իր որ քաղաքացուն է պաշտպանել թե ներսում, թե օտար երկրներում, որ այս մեկին պաշտպանի: Եվ ընդհանրապես ՀՀ կա???????????