Լիլիթն ու Արիհիկոն հայ-ճապոնական գեղեցիկ ու համերաշխ ընտանիքի վառ օրինակ են: Հանդիպել են Հայաստանում ու որոշել իրենց ապագան կառուցել հենց այստեղ:
Ազգությամբ, մշակույթով ու կրոնով տարբեր այս մարդիկ վայրկյան անգամ չեն մտածել շրջապատի արձագանքի մասին: Կարեւորել են միայն սերը։
Վերջին օրերին համացանցում մեծ արձագանք էր գտել հայ աղջկա, նրա սեվամորթ ամուսնու եւ երեխայի լուսանկարը: Մարդկանց մի խումբ քննադատում էր աղջկան՝ օտարերկրացու հետ ամուսնանալու համար:
«Ես էլ նախկինում մտածում էի, որ պետք է գենը պահել, բայց հիմա հասկանում եմ, որ ամուսնանալով կյանքդ կապում ես մեկի հետ, եւ ինչու պետք է չընտրեմ մարդու, ում սիրում եմ, այլ ընտրեմ մարդու, ում կընդունի շրջապատս»,- ասում է Լիլիթը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ