Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների մարումների վերաբերյալ SMS-ծանուցումների ծառայություն

Հունվար 10,2017 11:54

ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդների կողմից իրականացվող գործառնությունների հուսալիությունն ապահովելու, ինչպես նաև ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների առաջիկա մարումների մասին հաճախորդներին ժամանակին ծանուցելու նպատակով, գործարկեց նոր՝ անվճար SMS-ծանուցումների ծառայություն:
SMS-ծանուցումների միջոցով Բանկի հաճախորդները այսուհետ իրական ժամանակի ռեժիմում կարող են ստանալ տեղեկատվություն հետևյալ ուղղություններով.

• ավանդների գծով գործարքներ՝ Բանկի ավանդատուները ավանդներ ձևակերպելիս, վաղաժամկետ լուծման կամ ժամկետի լրանալուց ավանդների փակման դեպքում, ավանդների գումարները հանելիս, ավանդի գրավով վարկեր ձևակերպելիս կստանան Բանկից գործարքը հաստատող SMS-ծանուցում, դրանով իսկ բարձրացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործարքների հուսալիությունը:

• վարկերի մարում՝ հաճախորդների հարմարավետության և վարկերի առաջիկա վճարումների ժամանակին մարման նպատակով, հաճախորդները տեղեկացվում են մարման ժամկետի մասին, ինչպես նաև այն մասին, որ վարկը կարող է ժամկետանց ճանաչվել, ինչը թույլ կտա խուսափելու վարկերի տեխնիկական ժամկետանցման իրավիճակներից:

SMS-ծանուցումներ ծառայությունը տրամադրվում է անվճար:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով.

 

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031