Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, որը դեկտեմբերի 23-ին հանդիպել է «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների հետ, հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու համաձայնագիրը դեռ ձեռք չի բերվել: Այս մասին գրում է civil.ge-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել տարանցիկ պայմանագրի շուրջ «Գազպրոմ-Էքսպորտի» հետ ամենամյա բանակցությունների շրջանակում: «Գազպրոմի» ներկայացուցիչներն առաջարկում են ռուսական գազի՝ Հայաստան մատակարարելու դիմաց անցում կատարել ֆինանսական պարգևատրման ՝ Վրաստանի տարածքով անցնող գազի 10 տոկոսի փոխարեն, սակայն այդ առաջարկն անընդունելի է վրացական կողմի համար:
Նախարարի խոսքով՝ վրացական կողմը ունի «շատ պարզ» դիրքորոշում առ այն, որ «անգամ ֆինանսական պարգևատրման անցնելու դեպքում երկիրը պետք է ստանա նույն օգուտը, ինչ այն պայմաններում, երբ բնական գազը ստանում է հումքի տեսքով»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ