Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել Չինարիի միջադեպի վերաբերյալ

Հունվար 09,2017 23:30

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ կապված դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ:

«Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին ներթափանցման փորձի համար, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրենց մոտ պահել մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը:

Հրադադարի խախտումն անընդունելի է և հակասում է կողմերի պարտավորություններին, որոնք ուժի չկիրառման պատասխանատվություն են ստանձնել: Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին ուշադիր ուսումնասիրել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում հնարավոր ամենակարճ ժամկետներում համաձայնեցնել ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմը: Համանախագահները նաև կոչ են անում, հաշվի առնելով հարցի բացառապես հումանիտար բնույթը, անհապաղ վերադարձնել մարդկային աճյունները՝ համաձայն 2010թ. Աստրախանի գագաթաժողովի համաձայնության: Մենք նաև կողմերին կոչ ենք անում վերջ տալ փոխադարձ մեղադրանքներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել տեղում իրավիճակը կայունացնելու համար:

Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և բոլոր հայերին ու  ադրբեջանցիներին, որոնց ամանորյա հույսերը մթագնել են անիմաստ կորուստների ցավից»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031