Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Հայ լինելու համար պատմությունն ու հոգեկերտվածքն ավելի կարեւոր են, քան ձեր «հայկական գեն» կոչածը»

Հունվար 09,2017 21:45

«Մարաշլեան» ստուդիայի՝ հայ կնոջ եւ սեւամորթ տղամարդու ընտանիքի հայկական տարազով լուսանկարի վերաբերյալ օրերս ազգագրագետ Հրանուշ Խառատյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր՝ «Խայտառակությունը նման բան ասելն է»:

Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանն իր ֆեյսբուքյան էջում այդ լուսանկարը խայտառակություն էր անվանել:

Պարոն Հացպանյանն, արձագանքելով Հրանուշ Խառատյանի դիտարկմանն, ասաց. «Գրառմանս հակադարձելու անհաջող փորձ է կատարել։ Քանի որ նշված հարցազրույցում ինձ իրեն լավ բարեկամ համարող տիկին Խառատյանն իրեն եւ մասնագիտություն ազգագրությունն է ընտրել, պետք է նրան բարեկամաբար հորդորեմ հայի իսկական էության եւ ազգային նկարագրի ամենահատկանշական բաղադրիչները սքանչելիորեն բացահայտող մեր ազգային էպոս՝ «Սասնա Ծռերը» կրկին կարդալ։ Այս առումով ազգագրագետի մասնագիտությունը պարտավորեցնող է եւ որպեսզի այս օրերին ակտիվորեն քննարկվող այսպիսի լուրջ թեմայի շուրջ, իմ կարծիքով բառակույտից այդ կողմ չանցած վերոնշյալ հարցազրույցի մոտիվներով մի ուրիշ տեղ, մեկ ուրիշ անգամ, անկապ օրինակներով հանդես գալու փոխարեն թող փորձի այլ բան անել։

Թեկուզեւ օրըստօրե իր բնիկ տարրից նոսրացող մեր երկրում, ահագնացող տեմպերով շարունակվող այս աղետալի արտագաղթի պայմաններում, ու միմիայն այս տողերը ընթերցող մարդկանց հարգելու համար էլ լինի, պետք է փորձել բարձրաձայնել իսկական հայ մարդուն հուզող պարզագույն ճշմարտությունը։ Իսկ դա անել նշանակում է, ոչ թե հայտնի կամ անհայտ ծագումով խառնածինների շնորհիվ գոյատեւած, այլ Սասունցի Դավիթի նման զավակներ ունեցած, իր ողջ պատմության ընթացքում հայ ժողովրդի վերանալը ցանկացող թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության եւ անկախության, հայրենիքի եւ  պետականության պահպանման հերոսական մաքառման հիմքում առկա գաղափարական ոգու, բացառապես հայ հոր եւ մոր շնորհիվ ձեռք բերված լինելը խոստովանելով է կարելի մի միայն։

Սա, ով, ով, բայց իրենց գոյությունը արտերկրյա անհայտ ու մութ աղբյուրներից սնուցվող դավադիր դրամաշնորհների տարատեսակ ցանցերում հայտնվածների շարքերում ընդգրկվելով ապահոված լինելու հանգամանքին պարտական, Հայաստանի պես արյունաքամ արվող երկրի սրտում, խառնածնությունը ողջունող ընդոծինները պիտի, որ լավ իմանան։ Այլապես, մեծաթիվ գումարներ ծախսելու հաշվին, մեր երկրում հինգերորդ շարասյուն պահելու հրամայականով հանդերձ, իրենց նպատակներին հասնելու դժվարություն ունեցող ուժերի մոտ հանկարծ սերնդափոխության անհրաժեշտություն կարող է առաջանալ, որի ընթացքում ոմանք իրենց տեղերը ստիպված կլինեն զիջել նորերին»։

Դուք կարծում եք, որ տարբեր ազգերի հետ հայերի ամուսնությունները վտանգու՞մ են հայկական գենը, մեր այս հարցին էլ ի պատասխան պարոն Հացպանյանն ասաց. «Չնայած «գենետիկան» ուսումնասիրող գիտական աշխարհն իր նորանոր բացահայտումներով հետզհետե ավելի համոզիչ դարձող անհերքելի ձեռքբերումներ ունի, բայց ես մարդ արարածի ազգային պատկանելությունը գիտության այդ ոլորտում արձանագրված հաջողություններով չեմ պայմանավորում։ Ինձ համար պատմությունը, մշակույթը, աշխարհագրությունը, լեզուն, հոգեկերտվածքն ու մտածելակերտվածքը մեր հայ լինելը հավաստող ավելի էական բաղադրիչներ են, քան ձեր «հայկական գեն» կոչածը։

Եթե ձեզ ասեմ, որ ըստ «Թուրքիայի Հանրապետություն» կոչված վարչական տարածքում «գենետիկան» ուսումնասիրող գիտնականների բացահայտած իրողության, այդ պետության 77 միլիոնանոց բնակչության գրեթե 80 %-ը առավելապես «հունական եւ հայկական գեների» կրող են, չզարմանաք։ Ուստի, ինձ համար ազգն իր պատմա–մշակութային անհաշվելի արժեքները միասնաբար կրողների ամբողջականությամբ է ազգ։ Սրան կարելի է հավելել նաեւ «Ով իրեն հայ է համարում հայ է» բավականին չարչրկված տեսությունը, որին ես նման մարդկանց իրենց իսկ կողմից հայտարարած ազգային պատկանելության անսահման նվիրվածության անհերքելի դրսեւորումների առկայության դեպքում միայն, այն էլ լուրջ վերապահությամբ, կարող եմ հավատ ընծայել։ Մի խոսքով, ըստ իս, հայ է նա, ով «ամեն օր իր գլուխը բարձին դնելուց և քնելուց առաջ հիշում է, թէ այդ օրը ինչ է արել իր ազգի համար»:

Թե ինչո՞ւ է Հացպանյանը խայտառակություն համարում սեւամորթ տղամարդու՝ հայկական տարազով լուսանկարվելը, արդյոք դա ռասիզմի դրսեւորում է, հայերի եւ ռուսների ամուսնությունների վերաբերյալ Հացպանյանի դիտարկումները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԺԻՐԱՅՐ says:

    ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՍԿԱՆԱԼ ՈԻ ՀԱՐԳԵԼ ԴԻՄԱՑԻՆԻ ԿԱՐԾԻՔՆ ՈԻ ԱՆՁԸ,ԱՅԼ ՈՉ ԹԵ “ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ” ԻՐԱՐ ԿՈԿՈՐԴ ԿՐԾԵԼ ՍԵՓԱԿԱՆ “ՃԻՇՏԸ” ԱՊԱՑՈԻՑԵԼՈԻ ՄՈԼՈԻՑՔՈ
    Վ ՏԱՌԱՊԵԼՈՎ!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031