Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ավանդական հուշամրցաշարի երկրորդ տուրի օրն էր:
Ըստ տարիքային խմբերի շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարերում յուրաքանչյուր տուրից հետո մասնակիցների թիվը կիսվում է, իսկ գլխավոր՝ ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի, շրջանային միջազգային մրցաշարի 2-րդ տուրից հետո 10 մասնակիցներից ութը, որոնցից չորսը ներկայացնում են Հայաստանը, վաստակել են 1,0-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով առաջատարների եռյակը կազմում են Վահե Բաղդասարյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Արման Միքայելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ