Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղ ուզում է ապրած լինի քաղքենին՝ Փարիզում, Բեռլինում… նա կմնա քաղքենի». Կարծիք՝ Վարդան Պետրոսյանի մասին

Հունվար 09,2017 18:25

«50-նն անց տղամարդու կողմից դրսեւորված թիթիզությունը տգեղ է եւ վանող։ Հատկապես, եթե այդ թիթիզությունն արվում է այնպիսի լուրջ վայրում, ինչպիսին մարտական դիրքն է։ Տգեղ է, երբ այդ տարիքի տղամարդն անհասկանալի հայհոյանքներ է հղում 18-20-ամյա պատանիներին, անգամ, եթե այդ պատանիները շփման գծի այն կողմում են գտնվում։ Նաեւ տգեղ է, երբ այդ տարիքի տղամարդը ծաղրածուի դեր է ստանձնում»,- այս կարծիքին է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ «Մարտիկ» հաղորդման տոնական թողարկման մասին:

Ըստ նրա. «Որտեղ ուզում է, թող ապրի կամ ապրած լինի քաղքենին, կուզի՝ Փարիզում, կուզի՝ Բեռլինում, կուզի՝ Երեւանում, որ բեմերից էլ նա ելույթներ ունեցած լինի, ինչ փորձությունների էլ ենթարկված լինի, եթե այնքան իմաստնություն չի ունեցել, որ փորձությունը փորձառության վերածի, եթե այնքան իմաստնություն չի ունեցել, որ փարիզներում, բեռլիններում ու երեւաններում տարիքին համընթաց լայնախոհության ու պատասխանատվության դասեր առնի, եթե այնքան իմաստնություն չի ունեցել, որ ծաղրածությունը եւ դերասանությունը իրար չխառնի նա կշարունակի մնալ քաղքենի՝ ում համար ասֆալտի ֆիդայու կերպարի մեջ մտնելն ավելի քան բնական է։ Նկարվող ասֆալտի ֆիդայի, որն իր անպատասխանատու ցուցամոլությամբ կարող է ոչ միայն հեգնանքի ու ծաղրի առարկա դառնալ (գլուխը քարը, իր գործն է), այլեւ իր գլխին չջարդվող փորձանքի առիթ հանդիսանալ։

Ես ճանաչում եմ հայ ժամանակակից փայլուն մտավորականների, որոնցից որեւէ մեկը իրեն նման բան թույլ չէր տա։ Բայց սարսափում եմ, որ մեզ լավ չճանաչողների համար այս կադրերը կարող են դառնալ մեր ու մեր մտավորականության որակի մասին եզրահանգումներ անելու ուսումնական նյութ»:

Պարոն Հարությունյանի համար հաղորդման մեջ մի ուրախացնող բան կար. «Այդ կադրերում․ քաջագործությանն ականատես մեր զինվորների ժպիտները ոչ միայն ծիծաղի չփոխվեցին, այլեւ մարեցին»:

Հիշեցնենք, որ ժամանակին «Հայլուր» հաղորդաշարը փակվեց այն պատրվակով, որ ամանորյա եթերում Վարուժան Օլքինյանը հայտարարել էր հեղաշրջման ու Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնանկության մասին: Այս ամանորին Վարուժան Օլքինյանը կրկնել է նման հայտարարություններով հանդես գալու փորձը եւ «Մարտիկ» հաղորդաշարի եթերում զինվորական համազգեստով ազդարարել է. «Սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված՝ երկրում հայտարարված է մոբիլիզացիա»:

ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հիշեցրեց, որ հաղորդումը պաշտոնական հաղորդում չէ, այն ժամանցային բնույթ ունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վայ ես քո էդ «18-20-ամյա պատանիները»…
    այս որքա՜ն մարդկային նրբություն, փափկանկատություն,
    կարգին գուրգուրա՛նք…

    անոնք մեր վրայ կրակում են,
    սակայն հայհոյանքով պատասխանելը անվայել է, հա՞… անպատշաճ է… ամօթ է մեզի…

    սակայն կարելի է անշուշտ կրակով փոխադարձել, զանոնք սպանել,
    դա ուրիշ հարց է…
    հայհոյե՛լն է, անկիրթ կեցվածքը

    սա ի՞նչ տեսակի ուղեղներ են… (բառին վերապահ իմաստով, արդէն…)

    Վարդանը երեւի պէտք է որ գոյնըզգոյն ծաղկեփունջ մը նետեր անոնց կողմը, մի հատ ել անուշ երգ երգէր, եւ այդ ձեւով վստահաբար խաղաղություն կը գոյանար… դիմացի սիրուն, զգայուն եւ փափկասուն պատանիները տեղնուտեղը կը ջոկէին թէ իրենք սխալ բան են անում, զէնքերը վար կը դնէին, կու գային եւ, արցունքները իրենց աչքերին, կը գրկախառնվէին մեր տղոց հետ, ու վերջ…

    պարզ է թէ այդ անընդունելի հայհոյանքների պատճառով,
    մի քանի տարիներով եւս երկարաձգվեց Արցախի Հիմնախնդրի լուծումը…

  2. Հ.Շ. says:

    սակայն ամենահատկանշականը այս հանճարին սփոփանքն է, թէ՝ զինվորները չեն ծիծաղել, եղեր

    որովհետեւ այս տեսակի մարդոց համար,
    թշնամին, դիմացէն մեր վրայ կրակողը չէ, ոչ
    թշնամին՝ ծիծա՛ղն է

    իրենց նմանները տառացիօրէն անկարող են ծիծաղելու…
    որ փորձեն անգամ, անճոռնի բան մը կը ստացվի…

    ամէն բան միայն ծանր ու մռայլ է, բացառապէս լուրջ է, ողբերգական է

    ամօթ է, անհնար է, ուղղակի արգիլվա՛ծ է՝ ծիծաղիլ

    դու որ երթաս ռազմաճակատ քո տեւաբար մռայլ ու լալագին, մթին, աշխարհիվերջական խօսքերդ տարածես այդտեղ, տղերքը արդէն ծայրագոյն ընկճվածության մատնվելու են, կյանքից վաբշե զզվելու են

    այդ կացութեան մէջ, ջանալով ծիծաղ բերել անոնց դէմքերին,
    Վարդան Պետրոսյանը այդտեղ կատարած է իր արտակարգ պարտականությունը, իր շատ դժվար առաքելությունը

    արվեստագէն-մտավորականի մը համար, դա հաստատ հերոսություն է

    նաեւ, իր այդ հայհոյանքները կը բովանդակեն համայն Հայության զգացումների գոնէ մի նշոյլը – պիտի բոլորս ուզէինք ուրիշ բաներ թափել անոնց գլխին, մեր հանդէպ ատելությամբ լեցված, տեւաբար մեր արյամբ ծարավ էդ… էդ… դեհ, լաւ… այդ «18-20-ամյա պատանիների» վրա… –

    իսկ դու, հիմնականօրէն նախանձում ես

  3. Քէշիշեան Խորէն says:

    Իսկական լրբութիւն : Ամէն մի բառ յատուկ է ընտրուած անարգելու համար՝ «ուր էլ լինի », «Փարիզում թէ Բեռլինում»«քաղքենին քաղքենի է մնում»: Բոլորը գիտեն որ Վարդանը այդ մարդը չէ : Ես ալ նոյն ձեւակերպումը կրկնելով պիտի ըսեմ «Ուր էլ լինի փորացաւոտ նախոնձոտ ոչնչութիւնները միշտ աւելի են ոչնչութիւններ դառնում»

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031