Վերջին տարիներին բանակի նկատմամբ վստահության կորուստ կա, իսկ դրա վրա անդրադարձան բանակում թալանի մասին մամուլի բազմաթիվ հրապարակումները, գեներալների, ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատները, դիզած կարողությունները: Այս առնչությամբ մենք պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ սա ինչպե՞ս կգնահատեք մեր տիպի պատերազմող երկրի համար, Սեյրան Սարոյանն ասում է, որ բանակը թալանողի քթերից դուրս է գալիս, արդյոք մենք պետք է հույսներս դնենք դրա՞ վրա, որ Աստված մի օր կպատժի զինվորի հացը ուտողին:
Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Բանակը կայացած կառույց է՝ իր թերություններով: Կան պրոբլեմներ, եւ դրանք պետք է լուծվեն: Բայց բանակը կայացած է, մենք պետք է վստահությունը մեր բանակի հանդեպ չկորցնենք»:
Թե ինչպես է նախարար եղած ժամանակ ինքը՝ պարոն Հարությունյանը պայքարել այդ ամենի դեմ՝ նա պատասխանեց, որ իր ժամանակ էլ են եղել թերություններ. «Պայքարել եմ, ինչքան հաջողվել է՝ հաջողվել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ