Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի արտահոսքից մահացած Աննա Միսակյանը պետք է կրկին հարցաքննվեր՝ էքստրասենսի սպանության գործով

Հունվար 09,2017 17:30

Հունվարի ութին Մուսալեռում գազի արտահոսքից ամուսնու եւ երեխայի հետ մահացած Աննա Միսակյանը էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով (Աննա Միսակյանի քրոջ «ֆեյսբուքյան» էջի հրապարակումներից պարզ է դառնում, որ մահացած Աննան հենց տվյալ գործով որպես վկա անցնող Աննա Միսակյանն է,-խմբ.) պետք է կրկին հարցաքննվեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տուժող կողմը պատրաստվում էր առաջիկայում նման  միջնորդություն ներկայացնել, քանի որ որոշակի հարցեր էին առաջացել:

Հիշեցնենք, որ Աննա Միսակյանն այս գործով առանցքային  վկա էր համարվում, քանի որ դեպքի ժամանակ, ինչպես ինքն էր ասել դատարանում, եղել էր մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանի հետ եւ տեսել, թե ինչպես է «արնաքամ  լինում Անի Մաջնունյանը»:

Թե վկայի մահվան դեպքում ի՞նչ ընթացք է ստանալու դատաքննությունը, գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված՝ Անի Մաջնունյանի մոր շահերի ներկայացուցիչը՝ փաստաբան Թամարա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Նա այս պահին գործով վկա է: Եթե ունենար դատավարական այլ կարգավիճակ, օրինակ՝ մեղադրյալի, գործը կկարճվեր՝ վերջինիս մահվան փաստով: Բայց նա արդեն դատարանում ցուցմունք  տվել է, որի հիման վրա էլ դատարանը կգնահատի. եթե արժանահավատ գտնի՝ այն կդրվի դատական ակտի հիմքում»:

Թամարա Բաղդասարյանն անդրադառնալով էքստրասենսի սպանության գործի քննության ներկայիս փուլին՝ հայտնեց, որ մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանի հանդեպ վերջինիս միջնորդությամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել. «Սպասում ենք համապատասխան եզրակացությանը, որպեսզի շարունակենք դատաքննությունը: Ապացույցների հետազոտման փուլում ենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031