Լրահոս
Օրվա լրահոսը

«18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելը ճիշտ որոշում է». Վաղարշակ Հարությունյան

Հունվար 09,2017 17:10

18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու աղմկահարույց  օրենքի ընդունման հետ  կապված մեզ հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ այդ օրենքի անհրաժեշտությունը միշտ եղել է, բայց այն մերժել են՝ պատճառաբանելով, որ գիտությանը վնաս ենք հասցնելու:

Պարոն Հարությունյանի խոսքերով՝ բոլոր 18 տարեկաններին բանակ տանելը ճիշտ որոշում է. «Դա  մի կողմից սողանցք է, որովհետեւ մեր բանակը կայացել է՝ շնորհիվ այդ որոշման: Վրաստանում գնացին այլ ճանապարհով՝ հիմնավորելով, որ մարդիկ պետք է գիտության եւ չգիտեմ ինչին ծառայեն: Մենք պետք է հաշվի առնենք իրականությունը, եթե մի սողանցք առաջանում է, անպայման դա օգտագործվում է: Այդ մոտեցումը ապահովում է բանակի մարտունակությունը եւ հավասարությունը՝ բոլորը գնում, ծառայում են»:

ՊՆ ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանը, երբ ԱԺ-ում հայտարարեց, որ կանանց բանակ տանելու համար պայմաններ են ստեղծելու եւ ծառայողական առաջխաղացում են նախատեսելու, նրա այդ հայտարարությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում:

Վաղարշակ Հարությունյանի մեկնաբանությամբ՝ կանայք իրականում մեծ ներուժ ունեն եւ ոչ մի խնդիր չկա, որ նախատեսում են նաեւ կանանց ներուժն օգտագործել բանակում: Նրա խոսքերով՝ «Կանանցով կարելի է ապահովել բազմաթիվ պաշտոններ եւ ազատել քո ռեսուրսները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031