Մեզ հայտնի է դարձել, որ Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանն ազատվել է պաշտոնից: Հունվարի 9-ին զանգահարեցինք Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից հայտնեցին, որ այդ մասին տեղեկատվություն չեն կարող տրամադրել: Զանգահարեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից հայտնեցին, որ 15 րոպեի ընթացքում տեղեկատվություն կտրամադրեն այդ մասին: Սակայն այդպես էլ տեղեկատվություն չտվեցին:
Մեր աղբյուրների համաձայն՝ Տավուշի մարզի դատախազ է նշանակվել Վիկտոր Գրիգորյանը, որը նախկինում աշխատել է որպես Կոտայքի մարզի դատախազի տեղակալ, մինչեւ Տավուշի մարզի դատախազ նշանակվելը, որպես զոնալ դատախազ, պաշտոնավարում էր ՀՀ գլխավոր դատախազությունում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ