Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիզախություն ունեցեք Նոր տարուց մնացած սնունդը դեն նետել» (Տեսանյութ)

Հունվար 09,2017 16:35

Սննդաբան Հասմիկ Աբովյանը նկատել է, որ այս տարի Ամանորին  նախապատրաստությունը նախկին տարիների պես «հիստերիկ վիճակները» չի եղել եւ մարդիկ «սովածների ամբոխի պես» չեն հարձակվել խանութների վրա: Նրա մեկնաբանմամբ, շատ սնունդ առնելու սովորույթը գալիս է հնուց, երբ սովի վախից մարդիկ կուտակել ու ամբարել են: Մինչդեռ զարգացած երկրներում Ամանորին մարդիկ նախապատվությունը ավելի շատ տալիս են ուրախություններին ու տոնն անցկացնում են զվարճանալով, այլ ոչ թե, ըստ սննդաբանի՝ «ուտելով ու թունավորվելով»:

Նա կոչ է անում խիզախություն ունենալ եւ Ամանորից մնացած սնունդը դեն նետել, քանի որ մարդու առողջությունն ամենաթանկն է. «Պետք չէ մշակման ենթարկել եւ ուտել, մեր մարմինը աղբաման չէ, ափսոսացեք ձեր առողջությունը»:
Սննդաբանը օրգանիզմի բեռնաթափումն առաջարկում է անել ոչ թե սոված մնալով, այլ ավելի քիչ սնվելով: Մասնավորապես մրգերով, լյարդը մաքրելու համար էլ խորհուրդ է տալիս սուրճ օգտագործել. «Հրաժարվեք ճարպերից, ծանր սննդից, ավելի շատ օգտագործեք կաթնամթերք: Մի քանի օր հրաժարվեք աղից, որպեսզի տոն օրերին օրգանիզմում կուտակված ավելորդ հեղուկը, որը այտուցվածություն է առաջացրել, անհետանա»:

Ըստ Հասմիկ Աբովյանի՝ տոնական օրերին խառը սնվելը վտանգավոր չէ, սակայն ալկոհոլի չարաշահումը, շատ կծուն ու թթուն կարող են ենթաստամոքսային գեղձը վնասել եւ մարդուն մահացու վտանգ հասցնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031