Հոգեբան Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ, հետամանորյա սթրեսը ոչ միայն հայերին է բնորոշ, այլ գոյություն ունի ողջ աշխարհում, պարզապես այլ երկրներում հունվարի 2-3-ից արդեն դուրս են գալիս աշխատանքի: Մինչդեռ, Հայաստանում տոնում ենք 9-10 օր, որը գրեթե համարժեք է լիարժեք արձակուրդի, որից վերադառնալը բավական բարդ է:
«Մարդիկ, որոնք սիրում են իրենց աշխատանքը եւ հաճույքով են աշխատանքի գնում՝ դեպրեսիվ ֆոն չեն ունենում, քանի որ արդեն հունվար 3-ից հետո նրանք սպասում են, թե երբ են դուրս գալու աշխատանքի: Դեպրեսիվ ֆոնն առավել արտահայտիչ է այն մարդկանց մոտ, որոնք դժվարությամբ են դուրս գալիս աշխատանքի, ում աշխատանքի գնալու մեջ պարտադրվածություն կա: Նրանց մոտ սթրեսային վիճակն առավել երկար կտեւի:
Հետարձակուրդային սթրեսի համար արտերկրներում ընդունված կարգ գոյություն ունի, ըստ որի՝ արձակուրդից վերադարձած մարդուն առավել քիչ են ծանրաբեռնում աշխատանքով եւ թույլ են տալիս, որ կիսվի տպավորություններով, մինչեւ լիարժեք կմտնի հունի մեջ»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում