Լրահոս
Օրվա լրահոսը

«Սբ. Կաթողիկե եկեղեցու ապակե դուռը ժամանակավոր լուծում է». Տեր Եսայի

Հունվար 09,2017 13:27

Սոցցանցերում քննարկման թեմա դարձած Երեւանի Սուրբ Աստվածածին(Կաթողիկե) եկեղեցու ապակե դուռը ժամանակավոր լուծում է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Ինչ-որ կերպ պետք էր ժամանակավոր փակել այդ հատվածը: Դա ժամանակավոր լուծում է: Մայր Աթոռի ճարտարապետների խորհուրդը վերջնական որոշում կկայացնի, թե ինչ դուռ պետք է լինի»,-մեզ հետ զրույցում ասաց Տեր Եսային:

Հետաքրքրվեցինք նաեւ նախկին դռան ճակատագրից: «Նախկին՝ փայտյա դուռն ինքնաշեն է եղել: Երբ առաջին անգամ 90-ականների վերջին Կաթողիկեում հոգեւորական նշանակվեց ծառայության, հավատացյալները բերեցին սովորական փայտե դուռ դրեցին, որ հատկապես ձմռանը հնարավոր լինի եկեղեցին տաքացնել եւ արարողություններ իրականացնել: Դա հենց եկեղեցու դուռը չի եղել, այլ «սիրողական» պատրաստված դուռ»,-պարզաբանեց Տեր Եսային:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031